Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` քաղաքացիների նկատմամբ պետք է ազնիվ լինել անկախ քաղաքական հայացքներից և ներկայացնել, որ ստեղծվել է նոր իրավիճակ, նոր միջավայր` իր բոլոր մարտահրավերներով ու որոշակի հնարավորություններով։
Ըստ նրա` քաղաքական ուժերն այս իրավիճակում չեն կարող շարունակել իրենց գործունեությունը նախորդ ծրագրերով և նախկին խոստումներով, հետևաբար նպատակահարմար է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացնի, թե ինչ տեսլական ու ինչ ապագա է խոստանում հանրությանն առաջիկա հինգ տարիների ընթացքում։
«Հույս ունեմ, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր մեկնակետ կդառնան` ընդհանուր առմամբ վերաաիմաստավորելու անկախության վերջին երեսուն տարիների պատմությունը, մեր սխալ և ճիշտ քայլերը, թե ինչպես պետք է առաջ շարժվել նոր սխալներից խուսափելու համար և երկիրն ավելի կայուն, երկարաժամկետ զարգացման ուղով տանելու համար»,– նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին
Հայրապետյանի կարծիքով` պետք է անկեղծ լինել և ասել, որ իշխանության և իշխող քաղաքական ուժի հանդեպ կա որոշակիորեն օբյեկտիվ դժգոհություն, որովհետև մենք անցել ենք շատ ծանր ժամանակահատվածով, երբ եղել են համավարակ ու պատերազմ, ուստի ստեղծվել է նոր իրավիճակ։
«Չեմ կարծում, որ իշխող քաղաքական ուժը կկարողանա 2018 թվականի հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված ցուցանիշներին հավակնել։ Խորհրդարանը պետք է ավելի բազմաշերտ լինի և փոփոխությունների մեխանիզմն ավելի ինտենսիվորեն աշխատի։ Առաջիկա ընտրություններում մարդիկ ընտրելու են ոչ միայն իշխանություն, այլև ընդդիմություն, և ես շատ կուզեի, որ իրենց քվեով ապահովեին նաև ուժեղ ընդդիմության առկայությունը խորհրդարանում»,– նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Հայրապետյանի տեղեկացմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխության առթիվ բանակցություններ են ընթանում խորհրդարանական խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի միջև, թե ինչպիսի խաղի կանոններ պետք է սահմանվեն, բայց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ երբ մտնում ես խաղի մեջ, խաղի կեսից կանոնները փոխել չի կարելի։
Ըստ Հայրապետյանի` Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի առավելագույն կոնսենսուսով, որովհետև դա խաղի կանոնների սահմանում է բոլորի համար։
Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան