Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է անցկացրել. ինչ են որոշել

Խորհրդի նիստից հետո Հայրենիքի փրկության շարժումը հակիրճ հայտարարությամբ է հանդես եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Այսօր` մարտի 20-ին, տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ: Այս մասին շարժումը տեղեկացրել է Facebook-ի էջում։

«Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները»,–նշված է հայտարարության մեջ։

Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է անցկացրել. ինչ են որոշել

Նշենք, որ մարտի 19-ին Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ բողոքի ակցիաները շարունակելու են։

Նրա խոսքով` վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, թե հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են լինելու, իրենց հավատ չի ներշնչում։ Սաղաթելյանը նաև հայտնել էր` հնարավոր է շարժման մարտավարությունը փոփոխվի, սակայն անիմաստ են համարում արտահերթ ընտրությունների օրակարգ մտնելը, եթե նման բան չկա, և կա միայն այդ մասին հայտարարություն։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան