Հայաստանի ու Իրաքի քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում. հարցման արդյունքներ

Մոլորակի բնակչության ավելի քան կեսը՝ 54 տոկոսը, իրենց այս կամ այն չափով երջանիկ են համարում, իրենց դժբախտ են զգում մարդկանց 14 տոկոսը, իսկ գրեթե մեկ երրորդը իրեն ոչ մի կարգի չի դասում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik.Հայաստանն ու Իրաքը քաղաքացիների շրջանում երջանկության զգացողության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում են։ Այսպիսին են Gallup International անկախ հետազոտական գործակալությունների ասոցիացիայի կողմից անցկացված «Երջանկության ինդեքս» գլոբալ հետազոտության արդյունքները։

Տառապանքը ակնթարթ է երջանկության ծովում․ հոգեբանը՝ պատերազմից չկոտրված հայ երեխաների մասին

Փորձագետները 2011 թվականից հետևում են երջանկության ինդեքսի դինամիկային: Անձնական կյանքի իրադարձությունների կապակցությամբ երջանկության ամենաբարձր մակարդակն, ըստ հարցման տվյալների, Ղրղզստանում է, որտեղ հաշվետու ժամանակաշրջանում գոհ բնակիչների ինդեքսի ավելացումը եղել է մինչև 85 տոկոսային կետ, այնուհետև գալիս է Ղազախստանը (78 տ.կ.), դրան հաջորդում են Կոլումբիան ու Էկվադորը (77 տ. կ.): Ամենաերջանիկ երկրների թվում են նաև Ճապոնիան, Իսպանիան, Շվեյցարիան և Հնդկաստանը։

Երջանկության ամենացածր ցուցանիշը Հյուսիսային Մակեդոնիայում է (անկումը 3 տոկոսային կետով), Գանայում (0 տ․կ․) ու Հոնկոնգում (7 տ.կ.):

Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը

Ռուսաստանում ինդեքսի նշանակությունը է 19 տոկոսային կետի վրա է։ Իրենց երջանիկ են անվանել երկրի բնակիչների զգալի մասը՝ 41%: Ռուսաստանցիների 33 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել, իսկ երջանկության զգացողության բացակայության մասին ասել է հարցվածների 22 տոկոսը: Մարդկանց 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Վերջին հարցումն անցկացվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ 41 երկրի ավելի քան 38 հազար մարդու շրջանում, որոնց կարծիքը փաստացի կարելի է բաշխել մոլորակի բոլոր բնակիչների վրա։

Միմյանց «դուք»-ով էինք դիմում, կամ Ալեքսանդր Ադաբաշյանի երջանկության բանաձևը