Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ մթերքներն են օգնում ապրել մինչև 100 տարեկան

Հայտնի բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը կարծում է, որ պարզապես վնասակար կամ օգտակար սննդամթերք չկա, կա ճիշտ ու սխալ սննդի ռեժիմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է յոթ տեսակ սննդամթերք, որոնք պարտադիր պետք է լինեն ցանկացած մարդու սննդակարգի հիմքում: Այդ մթերքները, ըստ բժշկի, նպաստում են երկարակեցությանը։

Որոնք են առողջ լինելու հիմնական ցուցիչները. արժեքավոր խորհուրդներ COVID-ի դարաշրջանի համար

«Բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, ձուկ, չափավոր քանակությամբ կարմիր գինի, ընկույզ, նաև նուշ, սև շոկոլադ ու սխտոր»,–Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում ասել է Մյասնիկովը՝ ներկայացնելով գիտական հետազոտությունների տվյալները:

Մյասնիկովը նշել է՝ ապացուցված է, որ նշված բոլոր ապրանքները կարող են երկարացնել կյանքը:

Մասնագետի խոսքով՝ պարզապես վնասակար կամ օգտակար մթերքներ չկան։ Գոյություն ունի ճիշտ ու սխալ սննդակարգ։

Ընդ որում, բժիշկը խոստովանել է, որ երկարակեցության գլխավոր գործոնը ժառանգականությունն է։

Լավ լուր քաղցրասերների համար. շոկոլադ պետք է ուտել, ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք