Առավոտյան արթնացար՝ մաքրիր մոլորակդ․ լուսանկարներ

Sputnik

Ոչ հստակ ոք չգիտի՝ որքան աղբ են մարդիկ արտադրում։ Սակայն բնակչության թվաքանակը մշտապես աճում է, ու շրջակա միջավայր գնալով ավելի ու ավելի շատ թափոն է նետվում։

Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու

Ընդ որում, քչերն են պատկերացնում, թե ինչ է կատարվում աղբանոցում, ինչպես է  դա ազդում օդի, ջրի, հողի և մարդկանց վրա։

Աղբն ամենուր է, ու դրա քանակն անընդհատ ավելանում է։ Աղբանոցներն արագորեն աճում են ամբողջ աշխարհում: Պեկինում, որտեղ կա թափոնների համար նախատեսված ավելի քան 400 տարածք, արդեն աղբի տեղ չի մնացել։

Վերջին տասնամյակում Նյու Յորքի արվարձաններում 14 աղբավայր է լցվել: Ամեն տարի մարդիկ ավելի քան 200 միլիարդ պլաստիկ շիշ, 58 միլիարդ մեկանգամյա օգտագորման պլաստիկ բաժակ ու մեկ միլիարդ պոլիէթիլենե տոպրակ են աղբը նետում։

Սպիտակ ծովում բացվել է աշխարհի առաջին ստորջրյա ցուցահանդեսը. անհավանական լուսանկարներ

1 / 13
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում` Ջոմոլունգմա լեռան հյուսիսային լանջին, աղբահանություն է արվել
2 / 13
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի տոնակատարությունը Նովգորոդում
3 / 13
Մինեապոլիսի բնակիչները վերացնում են անկարգությունների հետևանքները
4 / 13
Ուսանողներն ավլում են աշնանային տերևները
5 / 13
Մոսկվայի Western Bridge ստորջրյա ակումբի անդամները ջրանցքը մաքրում են աղբից
6 / 13
Ծառատունկ Սոչիում
7 / 13
Մոսկվայում փրկարար ծառայության աշխատակիցը մաքրում է ջրային օբյեկտը
8 / 13
Բայկալ լճի ափն ու ջրատարածքը աղբից մաքրելու ակցիա
9 / 13
Առափնյա ծառայության կամավորները Բայկալ լճի ափին աղբ են հավաքում
10 / 13
«Անտառատնկման համառուսաստանյան օր». ակցիա Նովոսիբիրսկի մարզի Կուդրյաշովսկի անտառտնտեսության տարածքում
11 / 13
Ղրիմի Նիկիտյան բուսաբանական այգին
12 / 13
Մինեապոլիսի բնակիչները Lake Street-ի մաքրման ժամանակ
13 / 13
Մոսկվայի փողոցներից մեկում հավաքել են աշնանային սաղարթը