ԵՐԵՎԱՆ, 20 մարտի -Sputnik. Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան խոստովանել է, որ վաղուց է բաժանվել իր ամուսնուց՝ Սերգեյ Աբգարյանից։ 38-ամյա երգչուհին հայտնել է դա ռուսական ռադիոյով Յուլիա Բարանովսկայի «Все к лучшему» հաղորդման ժամանակ։
Հաղորդավարը հարցրել է, թե համավարակի ընթացքում ինչպես են զարգանում ամուսնու հետ նրա հարաբերությունները։
«Երևի հիմա իմաստ չունի թաքցնել. ամուսինս ու ես արդեն երկուսուկես տարի միասին չենք ապրում», - ասել է երգչուհին:
Անաստասիան խոստովանել է, որ այդ բաժանումն իր համար բարդ էր։ Ինչ-որ ժամանակ նա ընդհանրապես չէր կարող քննարկել անձնական խնդիրները, բայց հիմա սովորել է հանգիստ վերաբերվել կատարվածին։
Ստոցկայան ընդգծել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ Սերգեյը եղել ու մնում է լավ հայր: Բացի այդ, նրանք ամուսնու հետ լավ ընկերներ են մնացել։
«Նա ամեն օր հանդիպում է երեխաների հետ, մեր որդուն շախմատի է տանում։ Նա հայկական ընտանիքից է, որտեղ երեխաներն ու ընտանեկան արժեքները միշտ առաջին տեղում են», – նշել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Անաստասիա Ստոցկայան 10 տարի առաջ ամուսնացել էր ռեստորանատեր Սերգեյ Աբգարյանի հետ։ Նրանց որդին՝ Ալեքսանդրը, ծնվել է 2011 թվականին։ Նրանց դուսրտը՝ Վերան, երեք տարեկան է։
Երկու տարի շարունակ ընտանիքն ամառը Հայաստանում է անցկացրել։ Նրանք եղել են Աջմիածնում, Ամբերդում, Սևանում, ինչպես նաև այցելել Հայաստանի այլ տեսարժան վայրեր։ 2018 թվականին զույգն իր երեխաներին մկրտել է հայկական եկեղեցում։
Ստոցկայան ցույց է տվել` ինչպես է մեծացել հայ որդին. բաժանորդները նորից «ոգևորվել են»