Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1503 հայ զոհվածի աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակիների պետական ծառայությունը Facebook–ի էջում իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:

Ջրականում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

«Աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը