Ուրուգվահայ համայնքը կամուրջ է 2 երկրների միջև․ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Զրուցակիցներն ընդգծել են, որ հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանությունն անհրաժեշտություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգին։

«Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Հայ բնակչության ոչնչացման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել տևական. Արա Այվազյան