Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հորը Քննչական կոմիտե են կանչել. փաստաբան

Պաշտպանը սպասում է ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումներին ու պնդում է, որ սա իշխանության կողմից ուղղորդված քայլ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեց ու վատառողջ հայրը կանչվել է Քննչական կոմիտե։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նեմեց Ռուբոյի ունեցվածքը. համացանցում սկանդալային տեսանյութ է հրապարակվել

«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսևորած անգործության հետևանքով դեռևս ազատության մեջ գտնվող փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82– ամյա հիվանդ հայրը․․․ Բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար, դուք ի՞նչ նյութից եք պատրաստված…»,- գրել է պաշտպանը։

Հետգրությամբ նա հայտնել է, որ դեռ սպասում են Քննչական կոմիտի պարզաբանումերին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել «Աննա Վարդապետյանի հանցախումբ»։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Արմավիրում 2010 թ-ի պաշտոնական կեղծիքը բացահայտվեց․ ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Հայրապետյաններին. տեսանյութ