Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Նախարարն այցելել է հոսպիտալ, հանդիպել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Պատերազմն ավարտվել է մոտ 5 ամիս առաջ, բայց տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ոչ բոլոր զինծառայողներն են դուրս գրվել հիվանդանոցից։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ դեռ բուժվող զինվորներ կան։

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Նախարար Հարությունյանը հանդիպել է նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմից կա մոտ 5 հազար զոհ ու 10 հազար վիրավոր։