ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում այրվել է մոտ 110 աղբաման։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը»,- տեղեկացնում է Կարապետյանը։
Արդյո՞ք մեղավորները հայտնաբերվել ու պատասխանատվության ենթարկվել են, խոսնակը չի մանրամասնում։
Նրա խոսքով՝ մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 ՀՀ դրամ։ Ստացվում է, որ միայն վերջին երկու ամսում քաղաքին գրեթե 10 միլիոն դրամի վնաս է պատճառվել։