Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները չեն բացառում ընտրություններից առաջ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։

«Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, այլ սցենար չի քննարկվել», – ասաց Սիմոնյանը։

Փաշինյանի «տունը» կռիվ է ընկել. նրանք մամուլից են տեղեկացել, որ ընտրություններ են լինելու

Ալեն Սիմոնյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում իշխանական ուժի հաղթելու շանսերը բարձր են։

«Բնական է, մեր վարկանիշը նվազել է, բայց քարոզարշավի ժամանակ մենք կներկայացնենք, թե ինչու մարդիկ պետք է մեզ ընտրեն։ Իհարկե, կան հիասթափություններ, մարդիկ կան, որ բարկացած են մեզ վրա, բայց վստահ եմ, որ մենք ենք հաղթելու», – ասաց Սիմոնյանը։

Նա չբացառեց ընտրություններից առաջ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։

Հիշեցնենք, որ մարտի 18–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Կարո՞ղ եք կողմնորոշվել` ինչ եք ուզում. Մարուքյանը` ընտրություններ անցկացնելուց դժգոհներին