ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե բուժաշխատողներն այս ամիս աշխատավարձ չեն ստացել։
Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարությունը բուժհաստատություններին տրամադրում է փոխհատուցում ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար:
«2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը վստահեցնում է, որ մոտ ժամանակում համապատասխան ծավալով ֆինանսական փոխհատուցումները կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին:
Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր