ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնող օրինագիծն ընդունվեց։ Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի»-ի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նոր օրինագծով ԲԴԽ-ն կունենա նաև դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորություն։
Այսուհետև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք․ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն արդեն հիմք է դառնալու, որը հարցը քննվի ԲԴԽ-ի կողմից:
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ նաև դատավորից գործեր վերցնելու և մեկ ուրիշին փոխանցելու վերաբերյալ կանոնակարգմանը։ Հիշեցնենք, որ բավականին լուրջ քննարկումների պատճառ էր դարձել։
«ԲԴԽ-ն ունի լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը: Դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված ընթացակարգեր: Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության այն գործեր, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են վերաբաշխվել ԲԴԽ-ի սահմանած կարգով»,-ասաց պատգամավորը:
Նախագիծն ընդունվեց 81 կողմ, 15 դեմ ձայներով:
ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանե