Բայդենը չի պատասխանել Պուտինի առաջարկն ընդունել–չընդունելու մասին հարցին. տեսանյութ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ելույթ է ունեցել կորոնավիրուսի թեմայով։ Լրագրողներից մեկը թեմայից դուրս հարց է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի -Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անտեսել է լրագրողի հարցը, թե համաձայն է նա արդյոք ուղիղ եթերում խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄՆ-ի ղեկավարը անտեսել է հարցը, չի պատասխանել և նույնիսկ առանց շրջվելու ամբիոնից հեռացել է փոխնախագահ Քամալա Հարրիսի ուղեկցությամբ։

Ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան է տվել, ինչպես նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին իբր միջամտելու համար:

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

Իր հերթին Պուտինը, մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը, մաղթել է նրան առողջություն, ինչպես նաև ԱՄՆ նախագահին առաջարկել է շարունակել բանավեճն ուղիղ եթերում: