Բայդենն օդանավ բարձրանալիս երեք անգամ սայթաքել է․ տեսանյութ

Ջո Բայդենը, երրորդ անգամ սայթաքելով, առանց կողմնակի օգնության մտել է ինքնաթիռ և մեկնել Ջորջիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեք անգամ սայթաքել է ինքնաթիռի աստիճաններով բարձրանալիս։ Լրագրողների նկարահանած տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։

Տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը երեք անգամ սայթաքում է, ընդ որում վերջին անգամ ընկնում է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը բարձրացել է և առանց կողմնակի օգնության մտել ինքնաթիռ։

Բայդենն մեկնում էր Ջորջիա նահանգ։