Ադրբեջանցուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց. հայ բժիշկներն օգնել են նրան

Sputnik Արմենիան պարզել է, որ ադրբեջանցուն վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

ՌԴ–ում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, պատճառը հայ ամուսինն է. տեսանյութ

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Մեր տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։

Կրկին ադրբեջանցիներ են պայթել ականի վրա. մեկը մահացել է, չորսը` վիրավորվել