Զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվածը Մ-75 տեսակի ձեռքի նռնակ է. ԱԻՆ

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերված նռնակը հանձնել են ՌՈ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվածը Մ-75 տեսակի ձեռքի նռնակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սակրավորների կողմից ակնադիտական ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ նռնակը նոր է, ոչ մարտական վիճակում։ Նռնակը հանձնվել է ՊՆ ռազմական ոստիկանությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նռնակի մասին ահազանգը ստացել է ժամը 12։55-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Տղամարդուն նռնակով սպանելու փորձ է կատարել համագյուղացին, որը նախապես ծրագրել է ամեն ինչ