Վճարային տերմինալներից մետաղադրամներ է հափշտակել. 57–ամյա կնոջը բերման են ենթարկել

Կինը տևական ժամանակ Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում, Կիևյան և Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներից մետաղադրամներ է հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ջրականում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

«Պարզվել է, որ կինը 2020 թվականի դեկտեմբերից այս տարվա մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում, Կիևյան և Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներում պլաստմասե կտրոններ տեղադրելով՝ մետաղադրամ ընդունող սարքի մեջ առաջացրել էր խցանում, ինչից հետո հափշտակել էր մետաղադրամները», – նշված է հաղորդագրության մեջ:

Վնասի չափը պարզվում է: ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։