Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում է սպասվում. Պետրոսյանը տվյալներ հայտնեց

Շրջակա միջավայրի նախարարը վստահ է, որ վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Այսօրվա դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Որքա՞ն սիգ կթույլատրվի որսալ մինչև սեպտեմբեր

«Լճի մակարդակի առավելագույն նիշը հունիս–հուլիս ամիսներին է սահմանագծվում, սակայն այս տարվա կանխատեսումով` վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու` Սևանի մակարդակը կհասնի 1901 մետրի։ Սա նաև արդյունք է Արփա–Սևան ջրատարով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման սեզոնին կանոնակարգված ջրաբացթողումներին»,–ասաց Պետրոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ, փաստորեն, հաջողվել է ջրի վատնման գործընթաց թույլ չտալ։ Բացի այդ, նա վստահեցրեց, որ այս տարի ջրային ռեսուրսների պակաս չենք զգալու. ջրամբարների լցվածության մակարդակը բավարար է։