ՌԴ-ում սարք է մշակվում տնային պայմաններում հակամարմինների առկայությունը ստուգելու համար

Շարժական սարքը բաղկացած կլինի կենսասենսորից ու հատուկ սարքից, որը կմիացվի սմարթֆոնին ու կմշակի ստացված տեղեկությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսաստանցի գիտնականներն աշխատում են մի շարժական սարքի ստեղծման վրա, որը թույլ կտա տանը ստուգել մարդու մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»:

Կորոնավիրուսի և Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ն ստանձնել է փղի վրա հաչող շան դերը

Շարժական սարքը բաղկացած կլինի կենսասենսորից ու հատուկ սարքից, որը կմիացվի սմարթֆոնին ու կմշակիստացված տեղեկությունը: Ակնկալվում է, որ համակարգը «կտեսնի» IgM ու IgG հակամարմինները, բացի այդ, կտարբերի դրանք միմյանցից:

«Որպես կենսազգայուն նյութ մենք օգտագործում ենք ապտամերներ։ Դրանք ԴՆԹ կամ ՌՆԹ-ի կարճ, արհեստականորեն սինթեզված կտորներ են, որոնք հատուկ կերպով համագործակցում են հիվանդության նշանների հետ։ Ապտամերները տեղադրված են հատուկ չիպի մեջ, որը պատված է վերականգնված գրաֆենի օքսիդի հաղորդիչ շերտով։ Հակամարմինների հետ կապվելիս՝ դրանք լրացուցիչ էլեկտրոն են ձեռք բերում կամ կորցնում։ Այն փոխում է անցկացնող շերտի դիմադրությունը. դրանով անցնող հոսանքը ավելանում կամ նվազում է, ինչն էլ գրանցում է սարքը»,- ասել է «Ռուսաստանի կոմպոզիտներ» կենտրոնի առաջատար ինժեներ Իվան Կոմարովը:

Սարքը պետք է օգտագործել գլյուկոմետրի պես. սենսորի հատուկ «պատուհանի» վրա պետք է մի կաթիլ արյուն կաթացնել։ 2-3 րոպե անց էկրանի վրա պետք է հայտնվի արդյունք՝ արդյոք արյան մեջ SARS-CoV-2-ի հակամարմիններ կան և ի՞նչ մակարդակի։

Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը