Պոմպեյ քաղաքի տեղում գրեթե ամբողջությամբ պահպանված կառք են հայտնաբերել. լուսանկարներ

Sputnik

Հնագետները, որոնք աշխատում են հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի տեղում, որը մ.թ. 79թ. «թաղվել» է Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած մոխրի տակ, գրեթե ամբողջությամբ պահպանված կառք են հայտնաբերել։

Երկաթե մասերով, բրոնզե և անագե գեղեցիկ զարդանախշերով կառքը նախատեսված է եղել տոների, շքերթների և երթերի համար:

Սենսացիոն բացահայտում. Մեռյալ ծովի քարանձավներում աստվածաշնչյան ձեռագրեր են հայտնաբերվել

Պատմաբանների կարծիքով ՝ սա չափազանց կարևոր հայտնագործություն է հին աշխարհի մասին գիտելիքներն ընդլայնելու համար, քանի որ գտածոն նմանը չունի Իտալիայում:

Ավելի վաղ նույն տեղում հնագետները հայտնաբերել էին ձիերի մասունքներ, ընդ որում` դրանցից մեկը եղել էր թամբով։

Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»

Հին հռոմեական Պոմպեյ քաղաքը, որը գտնվում է Նեապոլի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել է 1592 թվականին, բայց պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: Մահացած քաղաքի պեղումները դեռ ընթացքի մեջ են:

Հնագետները Պոմպեյում «նորմալ մարդկանց ֆասթֆուդ» են հայտնաբերել

1 / 8
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
2 / 8
Հնագետներ
3 / 8
Պեղումների վայր
4 / 8
Գտածո
5 / 8
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
6 / 8
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
7 / 8
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
8 / 8
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը