ՀՀ պետական սահմանին նկարահանումները կարգելվեն. հակառակորդի ի՞նչը չի կարելի ցուցադրել

Հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արգելել ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանումներ իրականացնել առանց թույլտվություն ստանալու։

Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ

ԱԱԾ–ի առաջարկած նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում. այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

Մասնավորապես, ԱԱԾ-ն ներկայացրել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

«Արգելվում է առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, դիտաշտարակներ, տրանսպորտային միջոցներ»,–նշված է նախագծում։

«Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան». ԱԱԾ փոխտնօրենը` անհետացած Boeing օդանավի մասին

Իսկ հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից. սա բողոքի տեղիք է տալիս: Նշվում է նաև, որ նկարահանումները կարող են խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանման համար։

Հիշեցնենք, որ նախագիծը հանրային քննարկման էր դրվել դեռևս 2020-ի հուլիսին։

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ