ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Մոսկվայում հույս ունեն, որ նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն կառուցողական մթնոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հույս ենք հայտնում, որ նախընտրական ժամանակաշրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ միտված երկարատև արդյունքի հասնելուն»,-ասել է նա մարտի 18-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարում են երկրի ներքին գործը։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Դրանց մասնակցելու մասին արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու Արթուր Վանեցյանի «Հայրենիքը»։
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան