Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

Լևոն Պաչաջյանն արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

«Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս գործին։ Կաշխատեմ իմ համեստ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում նոր անուններ բացահայտելու և հետագա զարգացում ապահովելու մեջ»,–ասել է Պաչաջյանը: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Լևոն Պաչաջյանի նշանակմանը, նշել է, որ կարևորում են Հայաստանի ազգային հավաքականում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում կատարվող գործընթացներին: 

«Վստահ եմ, որ Պաչաջյանի փորձը, գիտելիքները և խանդավառությունը կօգնեն նրան պատվով իրականացնել իր կողմից ստանձնած պարտականությունները»,–ասել է ՀՖՖ նախագահը:

Նշենք, որ Լևոն Պաչաջյանն արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին:

«ՀՖՖ–ն արհամարհում է մեզ». «Լոռի» ակումբը դուրս է գալիս Հայաստանի առաջնությունից