Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում նռնակ է հայտնաբերվել

Բացի փրկարարներից, դեպքի վայր են մեկնել նաև սակրավորներն ու Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տղամարդուն նռնակով սպանելու փորձ է կատարել համագյուղացին, որը նախապես ծրագրել է ամեն ինչ

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր` մարտի 18-ին, ժամը 12։55-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Արցախից բերել էր ինքնաձիգ, փամփուշտներ ու նռնակ․ տղամարդը ձերբակալվել է