Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է

Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի -Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Կարճատև անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզի Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա: 

Երևանի նոր ավտոբուսներն ուշանում են