ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հայտնեց, որ այդ թեմայով բոլոր հաղորդագրություններն ու լուրերը ապատեղեկատվություն են։ Նա նշեց, որ ավելի ուշ Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը նույնպես հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ:
Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն գրել էր, որ Երևանն իբր մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին, որտեղ կմշակվի ԱՄՆ զորքերի տեղափոխումը Ռուսաստանի սահմաններին: Նրա պնդումը հիմնվում էր ենթադրյալ մասնակիցների ցուցակում Հայաստանի դրոշի առկայության վրա։ Որոշ ժամանակ անց «նորությունը» որսացել են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ ռուսական։
Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները