Հայաստանն ուզում է մինչև 2036 թվականը երկարացնել ԱԷԿ-ի աշխատելու ժամկետը․ կայանի տնօրեն

Ռեակտորի կորպուսի այրումը կբարձրացնի դրա ամրությունը, հետևաբար, կօգնի կայանին լրացուցիչ աշխատել ևս 10 տարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik.Հայաստանն ուզում է վերջնաժամկետից հետո ևս 5-10 տարով երկարացնել ատոմակայանի գործունեության ժամկետը։ Տեղեկությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի 55-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել

2015-16 թվականներին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ ու ռուսական վարկի միջոցներով Հայաստանը զգալի աշխատանք է կատարել ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այժմ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հայկական կողմի միջոցներով և մոտենում են ավարտին։

Ներկայում գործող կայանի երկրորդ բլոկը գործարկվել է 1980 թվականին, մինչև 2026 թվականը այն 40 տարի աշխատած կլինի (հաշվի առնելով, որ 6 տարի՝ 1989-95 թվականներին, չի գործել):

«Այժմ, հաշվի առնելով այլ երկրների փորձը, մենք պատրաստվում ենք կայանի աշխատանքի ժամկետը երկարաձգել ևս 5-10 տարով», - նշեց Վարդանյանը:

Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը

Այս տարի կայանը կապիտալ վերանորոգման պատճառով 141 օր չի գործելու։ Այդ ընթացքում մի քանի պլանային միջոցառումներ կանցկացվեն՝ վթարային սառեցման համակարգերի թարմացում (ռեակտորի գերտաքացման դեպքերի համար), կնորոգվեն հակահրդեհային, վթարային էներգամատակարարման համակարգերը (դիզել գեներատորներով, ռեակտորի անջատման դեպքում): Բացի այդ, կիրականացվի կայանի սառեցման աշտարակների վերանորոգման աշխատանքների մի մասը (որտեղ տուրբինների տաք ջուրը սառեցվում է կրկնակի օգտագործման համար):

Բացի այդ, այս տարի ռեակտորի մետաղական կորպուսի այրման նախապատրաստություն է իրականացվում։ Այս աշխատանքն իրականացվում է ռուս գործընկերների հետ. այրման նախագիծը կկազմեն Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսները, իսկ աշխատանքները կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության ինժեներները (և՛ ինստիտուտը, և՛ ձեռնարկությունը մտնում են «Ռոսատոմի» մեջ): Այդ աշխատանքը նախատեսված է անցկացնել առաջիկա 1-2 տարում։

Հաշվի առնելով բոլոր աշխատանքները՝ ատոմակայանի ղեկավարությունը պատրաստվում է հայտ ներկայացնել վերահսկիչ մարմին («Հայպետհիդրոմետ»)` կայանի ծառայության ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար։

Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական նախապատրաստական աշխատանքները