ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանում ուսումնասիրություններ են իրականացվում` պարզելու համար, արդյո՞ք կորոնավիրուսով կրկնավարակի դեպքեր են գրանցվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու մինչև 300 կրկնակի դրական թեստի արդյունք։ Բայց գնահատական տալ՝ դա կրկնավարակ է, թե դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, ուսումնասիրություն ենք իրականացնում, երբ լինեն արդյունքները, անպայման կհրապարակենք», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ միջինը 90 օր պետք է անցած լինի առաջին թեստից, որպեսզի խոսք գնա կրկնավարակի մասին։
«AstraZeneca»-ի որակի առումով անհանգստացնող փաստ չկա. պատվաստանյութը հետազոտվել է
Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին, ապա Ավանեսյանն ընդգծեց, որ առաջին հերթին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են բուժաշխատողները և ռիսկային խմբում գտնվող անձինք: Առայժմ ոչ մի կողմնակի բարդություն չի արձանագրվել։
Հիշեցնենք` Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 181 165 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1024-ով:
«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ