Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնյան հավաստիացնում է, որ անցուդարձին տաղավարների գոյությունը չի խանգարելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Երևանի Տիգրան Մեծի փողոցում`Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևում, շինարարություն է ընթանում. տաղավարներ են կառուցվելու։ Տեղի մանրավաճառներն անհանգստացած են, քանի որ մտածում են` դա կարող է պատճառ հանդիսանալ, որ իրենց հանեն այդ տարածքից։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

Տիկին Հայկուշն արդեն 15 տարի է, ինչ այդ տարածքում հուշանվերներ է վաճառում։ Ապրանքների (համրիչներ, խաչեր, զարդեր) մեծ մասը հենց ինքն է պատրաստում։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

«Մանր–մունր բաներ եմ վաճառում, դրանցից ինչքա՞ն գումար պետք է վաստակեմ։ Օրվա հացի փող եմ աշխատում` 2000-3000 դրամ։ Չասեմ, որ տարվա 4 եղանակին դրսում եմ կանգնած։ Հիմա այստեղ տաղավարներ են կառուցում, և լսել ենք` հուշանվերներ են վաճառվելու։ Ես ի՞նչ եմ անելու»,–ասաց կինը` հավելելով, որ հույս ունի` տաղավարներից մեկում էլ իրեն են անվճար տեղ հատկացնելու։

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոշուկայի տարածք է փնտրում. մայթեզրերի «շուկան» կվերացվի

Անկախությունից հետո այդ տարածքում հագուստ է վաճառում տիկին Ալլան։ Տարածքում բոլորը ճանաչում են նրան` տաքսու վարորդները, տարվա այս կամ այն սեզոնին այնտեղ միրգ վաճառողները։ Տիկին Ալլայի ամուսինն արցախյան առաջին պատերազմում է զոհվել։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

«Հարցուփորձ եմ արել ու իմացել, որ տաղավարներում հուշանվերներ են վաճառելու։ Ես պատրաստ եմ փոխել ապրանքս` հուշանվերների վաճառքով զբաղվել, եթե ինձ էլ այնտեղ ինչ–որ տեղ հատկացնեն։ Մի քայլ տարածքում եմ ապրանքս դնում` բոլորին էլ պարզ է, թե ինչքան գումար եմ վաստակում»,–ասաց տիկին Ալլան։

Նա նշեց նաև` եթե իրեն տեղ չհատկացնեն, նշանակում է` այդ տարածքից պետք է հանեն։ Այդ դեպքում կինը չգիտի` ընտանիքն ինչպես է պահելու։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Տիգրան Մեծի պողոտայի նշված հողամասը 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով աճուրդով տրամադրվել է «Միրաժ 2020» ՍՊԸ–ին։ Այնտեղ այդ ընկերությունը պետք է տաղավարներ տեղադրի հուշանվերների վաճառքի համար։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

«Նշված տարածքում տարիներ շարունակ մայթին առևտրականները հուշանվերներ էին վաճառում, իսկ հիմա տարածքը կբարեկարգվի։ Ավելին, այդ տաղավարների 30 տոկոսը կտրամադրվի տեղի մանրավաճառներին (10 տաղավար է կառուցվում,–խմբ.)։ Այդ տարածքում 30 մլն դրամ կներդրվի և պետք է բարեկարգվի այդտեղ գտնվող կանգառը, զուգարանը կարգի բերվի»,–ասաց Կուբատյանը։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

Բացի այդ, մրցույթի պայմանն է եղել, որ հաղթողը 60 000 դոլար պետք է ներդնի քաղաքի բարեկարգման համար` կա՛մ օղակաձև զբոսայգու հատվածում, կա՛մ էլ համայնքի նշած այլ վայրի։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը հավելեց, որ այդ տարածքում մայթը բավականին լայն է, և տաղավարների գոյությունը անցուդարձին չի խանգարելու։

Ճանապարհներին ու մայթերին այլևս մեքենաներ չեն վաճառի