Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ հուշագիր ստորագրելու

Այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա: Տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: 

Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

Այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն դեղերի շրջանառության ոլորտում մրցակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման շրջանակում կստորագրվի մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև:

Նախատեսվում է նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի հանդիպումը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: