Արսեն Հարությունյանը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց. տեսանյութ

Հայ ըմբիշը Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարի վճռորոշ գոտեմարտում 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ըմբիշ Արսեն Հարությունյանը Հայաստանը կներկայացնի այս տարվա օլիմպիական խաղերում. նա Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարում։

Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

57 քաշային ըմբիշը կիսաեզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ և ապահովելով օլիմպիական ուղեգիրը։

Ուղեգրի համար կիսաեզրափակիչում կգոտեմարտի նաև 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը