ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը` հրապարակելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Արմեն Մարտիրոսյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Մկրտչյանն ազատվել էր Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հայաստանը նոր դեսպանի ունի Հնդկաստանում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել