Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Պատճառը գազատարի վերանորոգման աշխատանքներն են։ Մատակարարման նման ձևը ժամանակավոր է լինելու՝ մոտ երեք շաբաթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»:

Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել

«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», - նշել են ընկերությունում:

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։

Սերգեյ Կոպիրկինը «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենին հուշամեդալ և պատվոգիր է հանձնել