«Սա կա՛մ Դավայի ծննդյան օրվա նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց». Օլգա Բուզովան հղի՞ է

Բուզովայի այս քայլը երկրպագուների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Նրանք եզրակացրել են, որ Բուզովան երեխայի է սպասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան ակնարկել է, որ հղի է։ Նա Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում գինեկոլոգի աշխատասենյակի ցուցանակն է լուսանկարել, որի վրա նորածին երեխայի պատկեր է ավելացրել։ Աստղի այս քայլը երկրպագուների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Նրանք եզրակացրել են, որ Բուզովան երեխայի է սպասում։

«Սա կա՛մ Դավայի ծննդյան օրվա նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց». Օլգա Բուզովան հղի՞ է

««Սա կա՛մ Դավայի ծննդյան նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց», «Չեմ հավատում, արդեն 2 ամիս է անցել», «Եթե սա ճիշտ է, դուք պետք է միանաք»»,–գրել են նրանք։

Դավան բարկացնում է Բուզովային․ նա ցուցադրաբար գովասանքներ է շռայլել պարընկերուհուն

Հիշեցնենք` հունվարին Օլգա Բուզովան բառացիորեն ցնցեց հանրությանը, հայտարարելով, որ բաժանվում է սիրեցյալից, որի հետ ամուսնացել էր տարեսկզբին։ Նա հետևորդներին դիմեց խնդրանքով՝ բոկոտել Դավային սոցցանցերում։

Իր 35-ամյակի տոնախմբությանը 35-ամյա Օլգան հայտարարեց, որ ապրումներից հազիվ է ոտքի վրա մնում։ Հունվարի վերջին նա նա հայտնվեց մերձմոսկովան կլինիկաներից մեկում, որտեղ վերականգնման կուրս անցավ։

Դրանից հետո Դավան ինքը հայտարարեց, որ Բուզովան իր համար անցած փուլ է։ Դա, ըստ էության, Դավայի միակ մեկնաբանությունն էր հայտնի երգչուհու և հաղորդավարուհու հետ բաժանման մասին։

Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ուշքի գալու տարբերակ է գտել

Հետագայում նա նշում էր միայն, որ կյանքը շարունակվում է, իսկ ընկերներից մեկի հետ նամակագրության մեջ (որը նույնպես հայտնվել էր համացանցում) ասել էր, որ երբեք ձեռք չի բարձրացրել Օլգայի վրա, ժխտել էր նաև դավաճանության մեղադրանքները։

Շատերը չեն հավատում նախկին սիրեցյալների զգացմունքների անկեղծությանը և զույգին մեղադրում են հանուն PR-ի հարաբերությունների համար։

Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը