Հիմա էլ ԸՕ-ին կողմ քվեարկելու պայման է դրված. Մարուքյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Մարուքյանի խոսքով` աբսուրդ է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն են կատարել, ըստ որի`առաջին տեղն ընկած ուժը ընտրություններց հետո 14 օր ժամանակ պետք է ունենա որոշելու համար, թե ում հետ է կոալիցիա կազմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե իր կարծիքով ԼՀԿ-ն, ինչպես նաև ընդդիմության գրեթե 80 տոկոսը, չեն ուզում, որ լինեն արտահերթ ընտրություններ, քանի որ գիտեն իրենց իրական վարկանիշը և կարող են չհայտնվել խորհրդարանում:

««Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում երրորդ ուժն է և արդեն մեկ ամսից ավելի է` ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն և գնացել է զիջումների իր բոլոր դրած նախապայմաններից: Հիմա իշխանությունն ասում է՝ էդ սաղ լավ է, որ բոլորն ուզում են արտահերթ ընտրություն լինի, բայց մի հարց կա` մեր կազմած Ընտրական օրենսգրքին չե՞ք գա կողմ քվեարկեք»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` իրենք առաջարկել են նոր Ընտրական օրենսգրքում ներդնել բաց համամասնական ցուցակներով ընտրության մեխանիզմը, այսինքն լինի ռեյտինգային համակարգ, բայց ամբողջ հանրապետության տարածքում, և ընտրողն իր քվեով փոփոխություն կարողանա կատարել կուսակցության ներկայացրած ցուցակում:

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

Սակայն այդ մոտեցումը չի ընդունվել իշխանության կողմից, իշխող ուժը կողմ է փակ համամասնական ընտրակարգին:

«Հիմա կամ մենք գործող օրենսգրքով ենք գնում ընտրության, կամ եթե ուզում են իրենց ներկայացրած օրենսգրքով լինի, ուրեմն պետք է իրենք քվեարկեն արագ, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը: Եվ թող չակնկալեն, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի այն օրենսգրքին, որին դեմ է»,–ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` աբսուրդային է նաև այն, որ այդ օրենսգրքում փոփոխություն են կատարել, ըստ որի`առաջին տեղն ընկած ուժը ընտրություններց հետո 14 օր ժամանակ պետք է ունենան որոշելու, թե ում հետ է կոալիցիա կազմում:

«Այսինքն, մյուս ուժերը չեն կարող կոալիցիա ստեղծել իրար հետ: Եթե այդ 14 օրում դա չի ստացվում, նոր դրանից հետո 7 օրվա ընթացքում մյուսները դա կարող են անել: Այսինքն, հիմա էլ ԸՕ-ին կողմ քվեարկելու պայման է դրված: Եթե դա էլ անենք, հիմա էլ ժամացույցս են ուզելու, ասելու են, մինչև ես ժամացույցս իրենց չտամ, չի լինի»,-ասաց նա:

«Իշխանությունը չի հասկացել` ինչին է ձեռք տալիս». Մարուքյանը` ՄԻՊ-ին առնչվող նախագծի մասին

Մարուքյանը հիշեցրեց` դեկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր և ԲՀԿ ղեկավարի հետ և առաջարկել հուշագիր ստորագրել, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք թեկնածու չեն առաջադրի և կլինեն արտահերթ ընտրություններ։

Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը

«Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտում կար միասնական օրակարգ, որ պետք է ընտրել անցումային վարչապետ, և մենք ասել ենք, որ ըստ էության, այս պայմաններում մենք չենք տեսնում արտահերթ ընտրության հնարավորություն, հետևաբար, հուշագիր չի ստորագրվի, և մենք ուզում ենք, որ հրաժարական տան, մենք ընտրենք անցումային վարչապետ: Արդեն փետրվարին տեսանք, որ անցումային վարչապետ ընտրելու մեթոդը չի ստացվում և ճգնաժամը խորանում է: Որպեսզի ճգնաժամից դուսր գանք, ԼՀԿ-ն արեց զիջում և ասաց՝ եթե ԳՇ-ի խնդրից մի կողմ կքաշվեք, մենք պատրաստ ենք գնալ ձեր առաջարկած տարբերակով և չենք առջադրի վարչապետի թեկնածու: Դրանից հետո իշխանությունը չգնաց զիջման ԳՇ-ի հարցում: Դրանից հետո երկրորդ հայտարարությունն արեցինք, որ չնայած դուք անզիջում եք, բայց եթե մինչև հունիսի 1-ը լինեն արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, որևէ ձևով չի խոչընդոտի, եթե անգամ այլ խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվի, չի պաշտպանի, միայն թե գնանք արտահերթ ընտրությունների»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է հանդիպի նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչը դեռ տեղի չի ունեցել:

Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան