Ղազախստանի վարչապետը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի ու Ղազախստանի վարչապետների քննարկման թեման եղել է Ռուսաստանում նախատեսված նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ, զրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և օրակարգի հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում։