ՌԱԴԻՈ

Իշխող թիմում հասկացել են, որ ռեյտինգային ընտրակարգն այս անգամ հաջողություն չի բերի. Քեռյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին։
Sputnik
Իշխող թիմում հասկացել են, որ ռեյտինգային ընտրակարգն այս անգամ հաջողություն չի բերի. Քեռյան

Ռեյտինգային կամ վարկանիշային ընտրակարգից հրաժարումը կպարզեցնի քաղաքական դաշտը և ընտրողներին հնարավորություն կտա հասկանալ, որ իրենց ձայնը տալիս են հօգուտ այս կամ այն թեկնածուի` հաշվի առնելով նաև նրա կուսակցականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Փաշինյանը փորձում է համոզել, որ ընտրություններն աշնանը անցկացնեն. «Հրապարակ»

Այս նույն ընտրակարգով գործող իշխանությունները կազմակերպել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները։ Քեռյանի խոսքով`  ինչպես 2017-ին, այնպես էլ այս իշխանությունների օրոք ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ խորհրդարանում են հայտնվել քաղաքական անցյալ չունեցող անձինք։ Իսկ թե ինչու են հիմա որոշել ռեյտինգայինը համամասնականով փոխարինել, Քեռյանը  դժվարանում է միանշանակ պատասխանել։ Ասում է` գուցե հաշվարկներ են արել, հասկացել, որ 2021-ին այդ ընտրակարգն իրենց հաջողություն չի բերել։

«Եթե հիմա իշխող ուժը` «Քաղաքացիական պայմանագիրը» և քաղաքական էլիտան` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համոզված լինեն, որ ռեյտինգայինն իրենց ապահովելու է հաղթանակ, չեն փոխի։ Հավանաբար կասկածներ ունեն։ Բացի այդ իրենք շատ լավ հասկանում են, որ հասարակությունը կշտացած է այդ ռեյտինգային և եթե իրենք թողնեն, գուցեև դա ազդի իրենց քաղաքական վարկանիշի վրա»,- ընդգծեց Քեռյանը։ 

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

Անդրադառնալով դաշինքների ընտրական շեմը նվազեցնելու առաջարկին` Քեռյանը նշեց, որ այն կավելացնի կուսակցական ֆրակցիաների թիվը խորհրդարանում, ինչը ևս գործող իշխանությունը կօգտագործի հօգուտ իրեն, եթե ընտրությունների արդյունքում  50 և ավելի տոկոս ձայն չհավաքի։