ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այվազյանը և Լիիմեթսը կարևորել են համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը:
Բացի այդ, վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում