Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները կշարունակվի վաղը` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Համաժողով կանցկացվի, կքննարկվի Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը. Խզմալյան

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։