Գորիս-Կապան-Շուռնուխ ճանապարհը տեղ–տեղ պատվել է մերկասառույցով

Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար։ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տրալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Զգալի կտաքանա, բայց կանձրևի. եղանակի տեսություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 450 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն էլ տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ անձրև։

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վարորդը հանկարծամահ է եղել ավտոմեքենայի ղեկին