Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ Աքբերովին ձերբակալել են դիտավորյալ սպանության համար

Քննիչները կարծում են` իրենք ապացույցներ ունեն, որ 2001 թվականին Կիևում Ակբերովը հանցագործություն է գործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի -Sputnik. Ադրբեջանի ազգային հերոս, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբերովին մեղադրանք են առաջադրել դիտավորյալ սպանության համար ու 4 ամսով ձերբակալել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում

2020 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունում կրկին քննել են 2001 թվականին Կիևում տեղի ունեցած կանխամտածված սպանության գործը: Ավելի վաղ գործը կասեցվել էր, քանի որ չէր հաջողվել պարզել կասկածյալի ինքնությունը։ Գլխավոր դատախազության ղեկավարությունը վերսկսել է գործի վարույթը, քննիչները կարծում են, որ իրենք Աքբերովի կողմից հանցագործություն կատարելու ապացույցներ ունեն:

«2021 թվականի մարտի 15-ին Ռովշան Աքբերովը որպես մեղադրյալ ներգրավվել է 12.1, 120.2.2 (դիտավորյալ սպանություն) և 12.1, 221.3 (խուլիգանություն) հոդվածներով, նրան մեղադրանք է առաջադրվել, ու Գլխավոր դատախազության ներկայացման հիման վրա, Բաքվի ռազմական դատարանի որոշման համաձայն, խափանման միջոց է ընտրվել չորս ամսով կալանավորումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Աքբերովը Ադրբեջանի ազգային հերոս է, նախկինում գլխավորել է Շամքիրի կորպուսը։

Կրկին ադրբեջանցիներ են պայթել ականի վրա. մեկը մահացել է, չորսը` վիրավորվել