ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում զորավարժություններ են մեկնարկել

Զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի տեսաուղերձը։

«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ», – ասվում է ուղերձում։

Նշվում է, որ արդեն ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Ամեն ինչ ըստ պլանի. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են մեկնարկել

«Անցկացվող զորավարժությունների նպատակներն են` ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը», – ասում է Ասրյանը։

Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու. փոխնախարար

Նշենք, որ մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել