Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր վերսկսվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

«Փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երեկ դադարեցվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: