Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում ճանապարհ փակած ակտիվիստներին

Ոստիկանները հանել են աղբամանները և վերականգնել Սայաթ-Նովա պողոտայի երթևեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Սայաթ-Նովա պողոտան աղբամաններով փակած ակտիվիստներին։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով բերման են ենթարկել 7 քաղաքացու:

«Ազատագրում» շարժման մասնակիցներն այսօր անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի Սայաթ–Նովա փողոցում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք երթևեկելի հատվածը փակել էին աղբամաններով։