Ծառուկյան-Փաշինյան հանդիպում կլինի մեկ պայմանով. «Հրապարակ»

«Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ վարչապետի և ԲՀԿ առաջնորդի սպասվող հանդիպմանը և խոսել առաջ քաշված պայմանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հանդիպումն ուշանում է։

«ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթև է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի և կրկին հետաձգի»,–գրում է թերթը։

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

Թերթի տվյալներով` իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեև իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։ Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։

«Նաև փորձելու են սեփական ընդդիմություն ձևավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան

Հիշեցնենք՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին։ «Բարգավաճ Հայաստանը» չէր ընդունել վարչապետի հրավերը: Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ հուշագիր չեն ստորագրելու: