Ռուստամ Բադասյանը նշում է պատճառներ, որոնց համար հասարակությունն իրենց ձայն կտա

Նախարարի խոսքով` ոչինչ ի զորու չէ փոխհատուցել այն կորուստները, որ մենք ունեցանք Արցախյան պատերազմի արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ իրենց կառավարման 3 տարիների ընթացքում  բազմաթիվ դրական փոփոխություններ են կատարվել, որոնց համար հասարակությունը հիմա նրանց ձայն կտա։ Այս մասին նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում`պատասխանելով հարցին, թե կարող եք նշել ձեր իշխանության կողմից իրականացված 3 քայլ հանուն որոնց հասարակությունը կրկին կընտրի ձեզ։

Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ

«Առաջին քայլը համակարգային կոռուպցիային վերջ դնելն էր, հետո` բիզնես միջավայրի բարելավումը։ Եթե նայեք 2019–ի բյուջեի եկամտային հատվածը, կտեսնեք, որ այն 30 %–ով մեծացել է, ինչն էլ հնարավորություն է տվել բազմաթիվ ոլորտներում աշխատավարձեր բարձրացնել»,–ասաց Բադասյանը։

Լրագրողի հացին, թե այդ քայլերը փոխհատուցում են արդյո՞ք Արցախյան պատերազմի ընթացքում մեր ունեցած մարդկային ու տարածքային կորուստները, նախարարն ասաց, որ ոչ մի բան ի զորու չէ փոխհատուցել մեր զոհերը, դա քննարկման ենթակա էլ չէ։

Հիշեցնենք՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին։ «Բարգավաճ Հայաստանը» չէր ընդունել վարչապետի հրավերը: Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ հուշագիր չեն ստորագրելու: