Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեին

Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, հետո նրանց միացել են վարչապետի աշխատակազմը և Լինդեի պատվիրակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կլինի կոնֆլիկտի լուծման գործում. Անն Լինդե

Նախ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը կայունության և անվտանգության ապահովման գործում:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը։ Իսկ մեկ օր առաջ` մարտի 15-ին, Լինդեն եղել էր այցով Ադրբեջանում։

Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին