ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Աղդամ (Ակնա) քաղաքի մոտակայքում Ադրբեջանի հինգ քաղաքացիներ են պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը։
Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացին մահացել է, չորսը` վիրավորվել։ Մահացածի և վիրավորների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Տվյալներ կան, որ տուժածները հայր ու որդիներ են։
Նշենք, որ նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում հակամարտության գոտում։
2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։
Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի հետևանքով մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգարօղլուն։
Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում
Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։
Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), մարտի 3-ին` Ակնայում (Աղդամ), մարտի 15–ին` նույնպես Ակնայում։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:
Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին